Ծիածան
Մայիս էր: Երկինքը պատեցին սև ամպերը և երկար ժամանակ անձրևեց: Այդ պահին տաղավարի տակ էին կանգնած Սոսոն և Դիմիտրին և հաճույքով ականջ էին դնում անձրևի ճողփյունը: Այնուհետև ամպերն աստիճանաբար սկսեցին արևելքում հա-վաքվել: Քիչ հետո արևմուտքում երկինքն
ամբողջությամբ պարզվեց, իսկ արևելքում շարունակում էր անձրևել: Հենց որ արևը լուսավորեց, անմիջապես արևելյան կողմում երկնքի վրա կապեց հոյակապ գեղեցիկ կամար: Տղաները մեծ հաճույքեվ հետևում էին դրան` բնության այս գեղեցիկ տեսարանին:
- Այս գունագեղ ծիածանն ինչպե՞ս է առաջանում, - հանկարծ հարցրեց Սոսոն Դիմիտրիին:
Ծիածանը, ի՛մ Սոսո, արևի ճառագայթներից է առաջանում: Արևի սպիտակ ճառագայթը պարզ չէ` սպիտակ գույնը բարդ գույն է և բաղկացած է յոթ գույներից` կարմիր, նարնջագույն, դեղին, կանաչ, կապույտ, երկնագույն և մանուշակագույն: Երբ բոլոր այս յոթ գույները իրար են միացած, այդ ժամանակ արևի ճառագայթը սպիտակ գույն ունի: Բայց եթե առատ ջուր է հոսում վերևից ներքև, և այդ ժամանակ արևի լույսն ընկնում է դրա վրա,
այդ ժամանակ արևի ճառագայթը, ջրի միջով անցնելիս, բաժանվում է յոթ մասերի: Յուրաքանչյուր գույնն առանձին-առանձին կտեսնենք, և ծիածանի նման երևույթ կառաջանա: Դա տեղի է ունենում, օրինակ, երբ գետը ջրվեժի նման գահավիժում է, կամ էլ այն ժամանակ, երբ շատրվանից ջուրը վեր է ցայտում, և նրա վրա արևի ճառագայթներ են ընկած: Ես տանն էլ եմ քեզ, Սոսո՛, բազմիցս ցույց տվել ծիածանանման երևույթ` լցված ջրով ապակե կուժը մի քանի անգամ դրել եմ պատուհանի գոգին` արևի դեմ , և դու սիրով դիտել ես, երբ արևի ճառագայթը, ջրով լի ապակու միջով անցնելուց հետո, յոթ գույնի է վերածվել և կժի մյուս կողմում շարունակվել գունավոր ծիածանի նման: Երկքնում հենց այդպես է առաջանում ծիածանը: Ծիածանն այն ժամանակ է հայտնվում, երբ մի կողմում անձրև է տեղում, ինչպես, ահա, այժմ, և մյուս կողմից արևն է լուսավորում: Արևի ճառագայթներն, անձրևի կաթիլների միջով անցնելիս, յոթ գույնի են բաժանվում, և գունավոր կամար կապում երկնքի վրա: Հենց սա էլ մենք ծիածան ենք անվանում: Երբեմն երկնքում նույնիսկ երկու ծիածան կարող է առաջանալ: