Կալանդոբա
                             Կալանդան
                            Կալանդան 
                             Կալանդան ավանդական գուրիական Նոր տարին է:   Բոլոր երկրներում տարբեր կերպ են դիմավորում Ամանորը:  Վրաստանը ևս  ունի ամանորյա ավանդույթներ: Բայցևայնպես, գուրիացիների Ամանորը   շատ տարբեր է: Նրա անվանումն է նույնիսկ տարբեր` Կալանդոբա: «Կալանդոբան» ծագումով հռոմեական բառ է և նշանակում է Նոր տարվա առաջին օր: Ոչ ոք չգիտի, թե ինչու են գուրիացիները Նոր տարին Կալանդա    կոչել,  բայց նրանք այս տոնն այսօր էլ այդպես են հիշատակում: Այն ժամանակ, երբ  ամբողջ աշխարհը Նոր տարին հունվարի 1-ին է նշում, գուրիացիների համար  այս տոնը գալիս է շատ ավելի ուշ: Նրանք Կալանդոբան նշում են հունվարի 14-ին:

                             Նոր տարուն գուրիացիները հրավիրում են «մեկվլեի» և իրենք էլ են դառնում «մեկվլե»: «Մեկվլեն» այն մարդն է, որն   ընտանիքին պետք է բարության և երջանկություն բերի:   Ըստ ավանդության, վրացիների «մեկվլե» է համարվում Սուրբ Վասիլը: Կալանդոբան հենց նրա հիշատակության օրվա` հունվարի 14-ի հետ է համընկնում   (հին տոմարով` հունվարի 1-ը):

                             Գուրիացիները Սուրբ Վասիլի պատվին, Կալանդոբային «չիչիլակ» են զարդարում: Չիչիլակը սպիտակ գույնի է, և   ժողովուրդն այն նմանեցնում է Սուրբ Վասիլի ճերմակ մորուքին:

Ավանդաբար, գուրիական ընտանիքը Կալանդոբայի համար սկսում է պատրաստվել հունվարի 13-ին: Կալանդայի նախորդ օրը «ցխեմլիի հատում» է կոչվում: Այդ օրը ընտանիքի անդամ տղամարդը անտառում բոխի էր հատում, պատրաստում վառելափայտը, ներս տանում տուն, դարսում կրակի մոտ չորանալու: «Ցխեմլիի հատման» օրվա համար ընթրիքին հնդուհավի մսից սացիվի էին պատրաստում, եփում լավ գիրացրած խոզի գլուխ, հատուկ գուրիական խաչապուրի և քաղցր կաթնահունց հացեր էին թխում: Տատիկները և մայրիկները հատուկ այս օրվա համար պահած չուրչխելաներ (սուջուխներ) և քաղցր բլիթներ էին բաժանում երեխաներին: Երեկոյան վառում էին մեղրամոմեր և սկսում ընթրել: Գինի խմելիս ասում էին. «Շատ ցխեմլիի հատման օրվա արժանացնի Աստված մեզ»:
Այդ օրը պետք է պատրաստեին նաև չիչիլակը: 
                             Այդ օրը անառում փնտրում-գտնում էին պնդուկի ուղիղ ծառ, դրանից ընտրում էին չիչիլակացու կոթուն և մի փոքր ժամանակ կրակի վրա թողնում, երբ փայտի կեղևը սկսում էր ճտճտալ, հանում էին կրակից, հեռացնում այրված կեղևը և սկսում պատրաստել չիչիլակը:  Պատրաստ չիչիլակը զարդարում էին պատատուկի տերևներով, չուրչխելաներով (սուջուխ) և տարբեր քաղցրա-վենիքով: Կալանդոբայի գիշերը սկսված ժամանցը գուրիացիները  շարունակվում են նաև հաջորդ օրը: Կալանդոբայի գալն այսօր էլ ուրախ տրամադրությամբ և երգով են դիմավորում  և ամբողջ երկու օր տոնում: Կալանդոբայի հաջորդ օրը` հունվարի

                             15-ը, Գուրիայում կոչում են «Կուչխա»: Այդ օրը  ընտանիք է գալիս «մեկվլեն», քաղցրավենիք է բերում նվեր և վառում բուխարին: Ըստ ավանդության, «մեկվլեն»  գուրիական   ընտանիքին  երջանկություն  է բերում:

Ժամանակի ընթացքում հին ավանդույթները փոփոխվում են: Փոխվել են նաև վրացական ամանորյա ավանդույթները: Գուրիացիները ևս այնպես չեն դիմավորում Կալանդան, ինչպես այդ նախկինում էր լինում: Նախկինում, եթե ամբողջ ձմեռը չոր լիներ, Կալանդոբայի նախորդ գիշերը միևնույն է ձյուն էր գալիս: Այժմ հաճախ նույնիսկ ձյուն չի գալիս Կալանդոբային: Չնայած բազմաթիվ փոփոխություններին, գուրիացիները միևնույն է կարողացել են պահպանել Կալանդոբայի այս գեղեցիկ ավանդույթը: Գուրիայում Նոր տարին այսօր էլ տարբերվում է, այնտեղ Կալանդան այսօր էլ հունվարի 14 - ին է գալիս: