Լուսինը

Ներածություն

Լուսինը երկնային մարմին է, այնպես, ինչպես աստղերն ու մոլորակները: Լուսինը Երկրի ընկերն է, և գիտնականները Երկրի արբանյակ են կոչում: Երկիրը պտտվում է, Լուսինն էլ նրա հետ պտտվում է նրա շուրջ: Երկրից Լուսինը հիմնականում գիշերը կարելի է տեսնել, թեպետ, երբեմն կարելի է տեսնել նաև ցերեկը:

Երկրից Լուսինը տարբեր չափի ու ձևի է երևում: Հետաքրքիր է, թե ինչո՞ւ է այդպես: Կամ ինչպե՞ս է լուսավորում այն գիշերը, երբ ասում են, որ Լուսինն ամենամութ ու ցուրտ երկնային մարմինն է:

Լուսնի մասին

Իսկապես, Լուսինը չի կարող լուսավորել, այն սառն է ու մութ: Այն, ինչ գիշերը լուսավորում է, Արեգակից անդրադարձած լույսն է: Սակայն դա այնքան քիչ է, որ նույնիսկ ամեն գիշեր չի կարող լավ լուսավորել:

Ինչպես հայտնի է, Լուսինը Երկրի շուրջն այնպես է պտտվում, որ մենք կարող ենք տեսնել միայն նրա մեկ կողմը: Մյուս կողմը մութ է, և Երկրից չենք կարող տեսնել այն: Բայց երբ գիտնականները հորինել են արհեստական ​​արբանյակները, նրանք կարողացել են թռիչքի ժամանակ լուսանկարել Լուսնի մյուս կողմը, և այժմ արդեն գիտենք, թե ինչպիսին է Լուսնի մութ կողմը:

Ինչ եք կարծում, ինչո՞ւ է փոխվում Լուսնի ձևն ամեն գիշեր: Ինչո՞ւ է այն մե՛րթ կլոր, մե՛րթ մահիկի նման, մե՛րթ կիսաշրջանաձև: Արեգակը լուսավորում է ոչ միայն Երկիրը, այլ նաև Լուսինը, և որ մասի վրա ընկնում է Արեգակի լույսը, մենք այն մասն ենք տեսնում:

Լուսին

Երկրի բնակիչներին շատ է հետաքրքրում Լուսինը, հատկապես` գիտնականներին: Գիտնականները նույնիսկ կարողացան մեկնել Լուսնի վրա, որպեսզի ավելի լավ ուսումնասիրեն Լուսինը մոտիկից: Գիտնականները հայտնաբերել են, որ Լուսնի վրա ջուր չկա, ոչ էլ կենսական օդ (մթնոլորտ): Այստեղ չկա կյանք, միայն քարքարոտ մակերևույթ է:

Առաջին արհեստական տիեզերանավը, որ թռել է դեպի Լուսին, «Ապոլլոն-11»-ն էր Ամերիկայից: Այն 1969 թվականին վայրէջք է կատարել Լուսնի վրա, իսկ այդ տիեզերանավի անձնակազմի հրամանատարը Նիլ Արմստրոնգն էր: «Ապոլլոնի» անձնակազմի անդամները լավ դիտարկել են Լուսինը և հետազոտման համար տարբեր նյութեր են բերել Երկիր:

Ինչպե՞ս է առաջացել Լուսինը

Գիտնականներին շատ էր հետաքրքրում, թե ինչպես է առաջացել Լուսինը, և երկար ժամանակ չեն ստացել այս հարցի պատասխանը: Պատասխանը հաստատապես այժմ էլ չգիտենք, բայց կա մի տարածված կարծիք Լուսնի առաջացման մասին:

Հնում, շատ վաղուց, երբ առաջացել է Երկիրը, նրան բախվել է հսկայական աստղակերպ` մոլորակի նման մարմին: Այդ բախումն այնքան զորեղ է եղել, որ Երկիրը մասերի է բաժանվել ու ցրվել տիեզերքում: Տիեզերքում կա մի շատ տարօրինակ ձգողականության ուժ, որը կոչվում է գրավիտացիայի ուժ, և դրա միջոցով այդ մասերը կրկին իրար հետ են հավաքվում: Սակայն բոլոր մասերը այլևս չեն կարողացել կապակցվել որպես մեկ մոլորակ: Դրանցից մեկը Երկրից դուրս է մնացել, և հենց դա է Լուսինը, որն այնուհետև Երկրի հետ «ընկերացել է» և այլևս կողքից չի հեռանում: Այդ պատճառով այն կոչում են Երկրի արբանյակ: