Ծովային աղետներ

Ներածություն

Ծովում կամ օվկիանոսում ճանապարհորդելը հետաքրքիր է, սակայն երբեմն նավերն այլևս չեն կարողանում հետ վերադառնալ ափ: Նրանք խորտակվում են ջրում, և նաև զոհվում են նավերի վրա գտնվող մարդիկ: Նման դեպքերը կոչվում են ծովային աղետներ: Ծովային աղետների մասին գրքեր են գրում, որտեղ պատմում են, թե որտեղ և ինչպես է տեղի ունեցել աղետը: Տեղեկատվությունը տարածվում է նաև հեռուստատեսությամբ: Ամենահետաքրքիր ծովային աղետների մասին նույնիսկ ֆիլմեր են նկարահանում, ինչը հետագայում մարդիկ մեծ հետաքրքրությամբ են դիտում:

Ծովային աղետներ հարուցող պատճառները

Ծովային աղետի պատճառները կարող են տարբեր լինել: Օրինակ, Գրենլանդիայի և Անտարկտիդայի մոտ անչափ շատ այսբերգներ են լողում, և այստեղ ծովային աղետները շատ հաճախ դրանց պատճառով են տեղի ունենում: Նավից չեն տեսնում այսբերգը և բախվում են նրան: Բացի այդ, ծովում հաճախ հանդիպում են ժայռեր: Դրանք ամբողջությամբ ջրով են ծածկված և անհնար է տեսնել նավից:

Եթե ​​նավը դրան բախվի, կարող է հատակը վնասվի և մեջը ջուր լցվի: Այսպիսի դեպքերում նավը հաճախ խորտակվում է:

Հաճախ նավերի խորտակման պատճառը նավապետի և նրա վրա աշխատող անձնակազմի փորձի պակասն է: Երբեմն անփորձ նավաստիները օվկիանոսում հեռու են մտնում և, խոչընդոտի հանդիպելիս, չգիտեն ինչպես վարվել: Նման դեպքերում նրանք կարող են խորտակել նավը, և իրենք էլ զոհվել:

Ամենակարևորը, որ նավը շատ հին չպետք է լինի: Եթե ​​այն հին է, այդ դեպքում այն հեշտությամբ կարող է վնասվել ծովում լողալիս: Նավերը ծով դուրս գալուց առաջ պետք է անցնեն տեխնիկական զննում, և միայն դրանից հետո նրանք իրավունք ունեն սկսել երկար ճանապարհորդություն:

Հայտնի ծովային աղետները

Շատ ծովային աղետների մասին այսօր ֆիլմեր կան նկարահանված և դրանց մասին նաև գրքեր են գրում, կան նաև այնպիսի աղետներ, որոնց մասին շատերը տեղյակ չեն, սակայն, շատ հետաքրքիր է: Մի քանի ծովային աղետների մասին կպատմեմ այստեղ:

«Ինդիանապոլիս» նավի խորտակումը

Այս ծովային աղետը տեղի է ունեցել 1945 թվականին Ֆիլիպինյան կղզիների մոտ: Նավը պատկանում էր Ամերիկայի Միացյալ Նահանգներին, և նրա վրա 1196 ուղևոր է եղել: Ամերիկացիների նավը բախվել է ճապոնական սուզանավին և շատ արագ, 12 րոպեում խորտակվել:

Նավի վրա եղած մարդկանցից 300-ն անմիջապես զոհվել է, իսկ 800 մարդ փրկվել է այն նավերով, որոնք այսպիսի դեպքերի համար պահվում է շոգենավերում (այսպիսի նավը պահուստային նավակ է կոչվում):

Այս մարդիկ նույնիսկ օգնություն չեն կարող խնդրել: Այդ ժամանակ պա-տերազմ էր և, եթե օգնություն խնդրեին, ճապոնացիները նրանց գերի կվերցնեին: Այս վախի պատճառով ուղևորները 4 օր ու գիշերվա ընթացքում լողում էին առանց խմելու ջրի և կերակրի: Շատերը չեն դիմացել ծարավին և քաղցին և զոհվել են: Ի վերջո, 800 փրկվածներից ափ է հասել ընդամենը 317-ը և վերջնականապես փրկվել:

Ֆիլիպինյան ծովային ողբերգությունը

Ողբերգությունը, որի մասին այժմ պետք է պատմեմ ձեզ, նույնպես Ֆիլիպին-ներում է տեղի ունեցել, և այն մեծ զոհերով է ավարտվել: Ծովային աղետը տեղի է ունեցել 1987 թվականին: Ուղևորատար նավը բախվել է նավթով բեռնված լցանավին: Նավն անմիջապես պայթել է ու խորտակվել: Սկզբում, զոհերի թիվը հաշվել են մինչև 3000-ը, բայց շուտով զոհերի թիվն աճել է մինչև 4357-ը: Ֆիլիպինյան աղետը համարվում է աշխարհում մեծագույն ողբերգություններից մեկը, որտեղ այսքան մեծ թվով մարդ է զոհվել:

   

Կոստա Կոնկորդիայի խորտակումը

Ամենանոր և հայտնի ծովային աղետն է 2012 թվականի հունվարի 13-ին տեղի ունեցած «Կոստա Կոնկորդիայի» ողբերգությունը: «Կոստա Կոնկորդիան» այն նավի անվանումն է, որը 2012 թվականի հունվարի 13-ին լողում էր Իտալիայի մոտակայքում` Տիրանի ծովում: Նավը ափի մերձակայքում բախվել է խութերին և խորտակվել: Նավի վրա ընդհանուր առմամբ 4225 մարդ է եղել: Այստեղից 25 մարդ բախվելիս է զոհվել, իսկ 7 մարդ կորել է: Մնացած ուղևորների բախտը շատ է բերել, որ այդ օրը եղանակը լավն էր, և փրկարարները ժամանակին օգնել են նրանց: Ահա թե ինչու են կարողացել նրանց փրկել: Պատճառը, թե ինչու է նավը բախվել խութերին դեռևս անհայտ է:

Վերջաբան

Ծովային աղետներն առաջ շատ ավելի վտանգավոր էին և ավելի հաճախ էին տեղի ունենում: Այսօր ժամանակակից նավով ուղևորությունը համեմատաբար ապահով է և հաճելի: Սակայն, ոչ մի նավ և ուղևոր ծովային աղետներից ապահովագրված չեն: