Ուոլթ Դիսնեյ
Դուք գուցե չգիտեք, թե ով էր Ուոլթ Դիսնեյը: Բայց ես կարծում եմ, որ դուք գիտեք Միկի Մաուսին, Դոնալդ բադին, Ճերմակաձյունիկին և յոթ թզուկներին: Կարծում եմ, կմտաբերեք ձեր սիրելի մուլտֆիլմերի հերոսներին: Միկի Մաուսին, Դոնալդ բադին, Ճերմակաձյունիկին և յոթ թզուկներին և ևս բազմաթիվ ուրիշ հերոսների ստեղծել է Ուոլթ Դիսնեյը:
1
Դիսնեյն ամերիկացի է: Նա ծնվել է 1901 թվականին Չիկագոյում:
Մանուկ հասակում շատ էր սիրում նկարել: Դիսնեյը շատ գեղեցիկ նկարներ ուներ: Մի անգամ մի հարևան Ուոլթին ձի է նկարել տվել և այնքան է հավանել այն, որ նույնիսկ գումար է վճարել:
2
Ուոլթ Դիսնեյը սիրում էր ֆիլմեր և ներկայացումներ դիտել: Հաճախ ընկերների հետ թատրոն էր գնում: Դիսնեյը ներգրավված էր նաև դպրոցական ներկայացումների մեջ: Ուսուցիչը նրա մասին ասում էր, որ շատ տաղանդավոր դերասան է:
Երբ Ուոլթ Դիսնեյը մեծացավ ու դարձավ 16 տարեկան, որոշեց բանակ գնալ: 16-ամյա տղային ոչ ոք բանակ չէր տանի, իսկ Դիսնեյը շատ էր ուզում գնալ:
3
Նրա ծնողները որոշել են օգնել Ուոլթին: Նրանց մոտ այսպիսի միտք է հղացել` փոխել Դիսնեյի ծննդյան վկայականը: Այնտեղ 1901 թվականի փոխարեն գրել են 1900 թվական: Այդպես արդեն Դիսնեյը 17 տարեկան էր լինում, իսկ 17-ամյա մարդը կարող էր բանակ գնալ: Դիսնեյը ուրախությամբ գնաց բանակ, դրա համար միշտ շնորհակալ էր ծնողներին:
4
Դիսնեյը ստեղծեց մուլտֆիլմ
Բանակից վերադառնալուց հետո Դիսնեյը դժվարացավ աշխատանք գտնել: Փող էլ չուներ այլևս: Մի անգամ իր նկարներն ուղարկեց մի ստուդիա: Դիսնեյի նկարները շատ հավանեցին և որոշեցին դրանց հիման վրա մուլտֆիլմ նկարահանել: Դրանից հետո Դիսնեյը շատ նկարներ նկարեց: Երբ որոշակի գումար վաստակեց, որոշեց իր ընկերների հետ մի ստուդիա բացել:
Դիսնեյի ստուդիան
5
6
Դիսնեյի հաջողությունը
7


Դիսնեյլենդը
8
Դիսնեյը շատ էր սիրում երեխաներին: Այդ պատճառով էլ այսքան լավ մուլտֆիլմեր է ստեղծել: Դիսնեյը որոշել է երեխաների համար ստեղծել նաև զվարճանքի զբոսայգի: Նա ուզում էր, որ այդ զբոսայգում երեխաները զվարճանային և երջանիկ լինեին: Այդ զբոսայգին Դիսնեյլենդ է կոչվում: Դիսնեյլենդն առաջին անգամ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Կալիֆորնիայում է կառուցվել:9



Վերջաբան
10
Ուոլթ Դիսնեյը 65 տարեկան է վախճանվել: Նա կարողացել է շատ լավ բաներ անել երեխաների համար, իսկ նրա մուլտֆիլմերը դիտում են աշխարհի բոլոր երեխաները: Ուոլթ Դիսնեյը կարողացավ երեխաներին նվիրել շատ գեղեցիկ մուլտֆիլմեր:11