Բեռլինի պատը

Բեռլինի պատը 1378 կմ երկարությամբ պատ է, որը գտնվում էր Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում: Այսօր այդ պատից միայն ավերակներ են մնացել, դա էլ միայն այն պատճառով, որ այնտեղ ժամանած հյուրը տեսնի այն և լսի նրա մասին պատմությունը:

1

Իսկ Բեռլինի պատի մասին պատմությունն իսկապես շատ հետաքրքիր է: Այս պատը կապված է մայրաքաղաքը երկու մասի բաժանելու հետ: Պատի տարբեր կողմերում ապրող մարդիկ իրավունք չունեին պատից այն կողմ անցնել և այնտեղ մնացած իրենց ծանոթներին և բարեկամներին տեսակցել: Բեռլինի պատի հետ շատ տխուր պատմություններ են կապված, իսկ նրա քանդվելը ողջ Գերմանիայի համար ուրախալի պատմության վերածվեց:

2

Բեռլինի պատի կառուցումը

3

1939-1945 թվականներին ողջ աշխարհում ամենամեծ և ամենասարսափելի պատերազմն էր: Այդ պատերազմը կոչվում էր Երկրորդ համաշխարհային պատերազմ, քանի որ նրան մասնակցել է գրեթե ամբողջ աշխարհը, այդ թվում նաև Գերմանիան և Խորհրդային Միությունը: Խորհրդային Միություն էր կոչվում մի քանի միավորված պետություն, որոնք այն ժամանակ խորհրդային էին կոչվում: Երբ Երկրորդ համաշխարհային պատերազմն ավարտվեց, երկրներում դեռևս երկար ժամանակ անկարգություններ էին տիրում, սով էր և հակամարտություն: Հետո Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո սառը պատերազմ հայտարարվեց: Դա մի լարված իրավիճակ էր երկու մեծ ու հզոր պետությունների` Ամերիկայի Միացյալ Նահանգների և Խորհրդային Միության միջև: Նրանք չկարողացան պատերազմից հետո բաժանել իշխանությունը:

4

Նման իրավիճակ էր Գերմանիայում: Այստեղ կային և ամերիկյան, և խորհրդային զինվորներ: Նրանք պայքարում էին Գերմանիայում իրենց իշխանության ամրապնդման համար: Երկիրը բաժանվեց մի քանի մասերի: Բաժանվեց նաև Բեռլինը: Դեռ բաժանարար պատը չէր կառուցված, սակայն Բեռլինի մի մասից մյուսը դժվար էր տեղափոխվել: Հենց Բեռլինի մեջտեղում, որտեղ այսօր Չեկ Պոինտ Չառլիի մեծ թանգարանն է, առաջ քաղաքացիական ստուգման վայրեր էին կազմակերպված, ամերիկյան և խորհրդային զինվորներ էին կանգնած և առանց ստուգման մյուս կողմ ոչ ոքի չէին թողնում: Չեկ Պոինտն առաջացել է Բեռլինի պատի կառուցման ընթացքում: Արևմտյան

5

Բեռլինից Արևելյան անցնելու իրավունք էր տրվում միայն օտարեկրացիներին, ովքեր աշխատում էին Գերմանիայում, ինչպես նաև դիվանագետների: Շուտով կառուցվում է Բեռլինի պատը` այն կայուն բաժանարար գիծը, ​​որը մայրաքաղաքը բաժանում էր երկու մասի: Դրա շինարարությունը սկսվել է 1961 թվականին:

6

Սկզբում, ընդամենը մեկ պատ է եղել, բայց շուտով ավել խստության համար նրա կողքին կառուցել են նաև երկրորդ պատը: Պատի այս կողմում մնացել է Արևմտյան Գերմանիան, մյուս կողմում` Արևելյան Գերմանիան, որը կառավարում էր Խորհրդային Միությունը: Իսկ երկու պատերի մեջտեղում մնացել էր հողի մի փոքր հատված, որը գերմանացիներն անվանում էին «Ոչ ոքի երկիր»:

7

Մարդիկ իրավունք չունեին Արևելյան Բեռլինից անցնել Արևմտյան Բեռլին կամ ընդհակառակը: Նույնիսկ տրանսպորտը, որը կապում էր Բեռլինի այս հատվածները, չեղյալ հայտարարվեց և այլևս չէր տեղաշարժվում: Ընդհանրապես, Գերմանիայի ժողովուրդը հեշտ է համակերպվում սահմանված կանոններին:

8

9

Սակայն, Բեռլինի պատի գոյության հետ համակերպվել, որը գերմանական և խորհրդային կառավարությունների սահմանված կարգն էր, չկարողացան նույնիսկ գերմանացիները: Շատ մարդիկ փորձել են պատի այն կողմ անցնել ու փախչել: Հատկապես Խորհրդային Միության` Արևելյան Բեռլինի կողմից գերմանացիները փախչում էին Արևմտյան Բեռլին: Բեռլինի պատը իսկապես անհաղթահարելի սահման էր: Բացի այն, որ պատը բարձր էր և դժվար էր նրա վրա բարձրանալ, այն պաշտպանված էր մետաղալարերով, որոնց միջով հոսանք էր անցնում: Մետաղալարին դիպչելուն պես, մարդիկ մեռնում էին: Բեռլինի պատը հսկում էր նաև ոստիկանությունը: Նրանք իրավունք ունեին կրակել և սպանել փախչողներին: 239 մարդ է մահացել պատն անցնելու փորձի ժամանակ:

Վերջաբան

10

Բեռլինի պատը քանդել են 1991 թվականին: Նրա քանդելը կապվում է Խորհրդային Միության առաջնորդ Միխայիլ Գորբաչովի անվան հետ, որը մեծ փոփոխություններ է ներմուծել Խորհրդային Միության կառավարման մեջ և ավարտել սառը պատերազմը: Սառը պատերազմի ավարտը նշելու համար տոնականորեն քանդվել է Բեռլինի պատը: Սա մի իրադարձություն էր, որն ամբողջ Գերմանիան ուրախությամբ է դիմավորել:

11