Կորիդա

Կորիդան ցլի հետ մարտ է: Կորիդա անց է կացվում Իսպանիայում: Կորիդան հնագույն իսպանական ավանդույթ է: Կորիդա անց էին կացնում հնագույն իսպանական ցեղերը` իբերիացիները:

1

Իբերիացիները համարում էին, որ ցլերը սրբազան կենդանիներ են: Դրանց սովորաբար չէին սպանում: Ցուլը սպանելու համար հատուկ ծիսակատարություն էին անցկացնում: Այդ ծիսակատարությունն այսօր կորիդան է: Ժամանակի ընթացքում կորիդան սուրբ արարողությունից վերածվել է մարդկանց զվարճանքի տեսարանի:

Կորիդայի մասնակից ցուլը պետք է լինի 4-ից մինչև 6 տարեկան: Այն չպետք է լինի 450 կիլոգրամից պակաս: Ցլի հետ մենամարտում է մարդը: Ցլամարտին միայն տղամարդիկ կարող են մասնակցել: Ցլի հետ կռվող տղամարդը մատադոր (ցլամարտիկ) է կոչվում: Նրան նաև տորեադոր են անվանում:

2

2

Ցլամարտիկ

Ցլի հետ մենամարտելը շատ դժվար է: Երբ ցլամարտիկը հաղթում է ցլի հետ մենամարտը, նրան իսպանացիները մաչո են կոչում: Մաչո իսպանացիների համար ուժեղ տղամարդ է նշանակում: Ամենահայտնի ցլամարտիկը իսպանացի Խուլիո Ապարիչիոն է: Նա կորիդայի ժամանակ պարտության է մատնել բազմաթիվ ցլերի: 2010 թվականին Խուլիո Ապարաչիոն ինքն էլ է պարտվել:

3

4

Այդ տարի ցլամարտը տեղի էր ունենում Մադրիդում: Խուլիոն մասնակցում էր մարտին: Մարտի ժամանակ ցուլը եղջյուրով հարվածել է ցլամարտիկի դեմքին: Եղջյուրը պատռել է ծնոտը և բերանից դուրս եկել: Խուլիո Ապարիչիոյին վիրահատել են և մահից փրկել: Կորիդայի մասնակիցները հաճախ են ստանում լուրջ վնասվածքներ: Սա կորիդայի համար սովորական բան է, և Իսպանիայում ոչ ոքի չի զարմացնում:

Ժամանակակից կորիդան

Կորիդան անց է կացվում մեծ մարզա-հրապարակում: Մարդիկ նստում են բարձր տեղում և այնտեղից դիտում տեսարանը: Հրապարակում ավազ է լցված: Կորիդան մոտ 5-6 ժամ է տևում: Դեռ հրապարակ են բաց թողնում ցլին, ցլի մուտքից 3 րոպե հետո ասպարեզ է մտնում ցլամարտիկը: Ցլամարտիկը ձիու վրա է նստած:

5

Ձիուց ցատկում է և նետը խրում ցլի պարանոցը: Նետը խրելուց հետո ցուլը զայրացած է լինում:

6

Ցավը խելագարության է հասցնում նրան, և նա դառնացած մենամարտում է: Ցլամարտիկը ցլի դեմ կարմիր գործվածք է թափահարում: Ցուլը փորձում է հեռացնել իրենից կարմիր գործվածքը և պարտության մատնել ցլամարտիկին: Ցլամարտիկը շարունակվում է նետահարել ցլին:

Ցուլն աստիճանաբար վայր է ընկնում: Ցլամարտիկին օգնողները փորձում են ցլին ոտքի հանել և շարունակել մարտը: Երբեմն ցուլը չի կարողանում ոտքի կանգնել: Այդ ժամանակ նրան մոտենում են սայլակով և հանում հրապարակից: Մի ցուլը հրապարակում դիմանում է մոտ 5-15 րոպե: Միշտ չէ, որ կորիդայի ժամանակ ցուլը սատկում է: Հաճախ ցլամարտիկն է զոհվում: Կորիդայի ցուլը ուժեղ կենդանի է: Դժվար է նրա հետ մենամարտելը:

7

Կորիդայի արգելումը

8

Իսպանիա այցելած զբոսաշրջիկները հաճախ են ներկա գտնվում կորիդայի: Դա նրանց համար շատ հետաքրքիր տեսարան է: Սակայն կորիդան ունի նաև իր հակառակորդները: Ոմանք կարծում են, որ կորիդայի ժամանակ ցլի մահը սարսափելի բան է: Նրանք ցլին խղճում են այսպիսի մահվան պատճառով: Կորիդայի հակառակորդները օրենքի մեջ փոփոխություններ կատարեցին: Դրանից հետո Իսպանիայի տարածաշրջաններից մեկում` Կատալոնիայում, արգելվեց կորիդայի անցկացումը:

2012 թվականից Կատալոնիայում կորիդա չի անցկացվել: Սակայն մյուս տարածաշրջաններում դեռևս անցկացվում է: Իսպանացիներից շատերը կարծում են, որ չի կարելի Իսպանիայում արգելել կորիդան: Նրանք երեք պատճառներ են անվանել:

9

1. Կորիդայում ցուլը համարձակ պայքարում է: Նրա հետ քաջաբար մրցելը, պարտության մատնելը և մահը ավելի մեծ հանցագործություն չէ, քան պարզապես ցլին մորթելը: Չէ՞ որ ամեն օր ցուլ են մորթում և միսն օգտագործում որպես սնունդ:

2. Իսպանիացի երեխաների համար երազանք է դառնալ այնպիսի ուժեղ և համարձակ, ինչպիսին ցլամարտիկն է:

10

3. Եթե Իսպանիայում Կորիդան արգելվի, այստեղ ավելի քիչ զբոսաշրջիկներ կժամանեն: Ըստ իսպանացիների, դա կնվազեցնի իրենց եկամուտը:

Սա հետաքրքիր է ...

11

Ցլամարտիկները ցլի դեմ կարմիր կտոր են թափահարում: Մարդիկ կարծում են, որ ցուլը չի սիրում կարմիր գույնը: Կարմիրը ցլին գրգռում է, և նա ավելի զայրացած է պայքարում ցլամարտիկի դեմ: Գիտնականները հայտնաբերել են, որ ցուլն ընդհանրապես չի տարբերակում գույները: Նրա համար միևնույն է, թե ինչ գույնի կտոր կթափահարի ցլամարտիկը: Ցլին կտորն է խրտնեցնում, և ոչ թե նրա գույնը ...

12