Մանուշակ

Մանուշակը ծաղիկ է:

Մանուշակը փոքրիկ ծաղիկ է:

Մանուշակը դաշտի ծաղիկ է:

Մանուշակը կապույտ գույնի է: Նա կանաչ տերևներ ունի:

Նա դաշտում է աճում:

Նա գարնանն է աճում:

Հիմա գարուն է:

Իմ դպրոցի մոտ մանուշակներ են աճել:

Ես մանուշակներ հավաքեցի:

Մանուշակները մայրիկիս նվիրեցի: Մայրիկս շատ է սիրում մանուշակներ: