Դելֆիններ

Ծովի բնակիչներից դելֆիններն ամենախելացի կենդանիներն են:

Դելֆիններն ապրում են շուրջ 30 տարի: Դելֆիններն ունեն մոխրագույն և կապույտ գունավորում:

Իրենց ձագերին կերակրում են կաթով, իսկ իրենք սնվում են մանր ձկներով:

Դելֆինները շատ են սիրում խաղալ: Դելֆինները հեշտությամբ են կապի մեջ մտնում:

Դելֆինները հնազանդ և խելացի են: Մարդիկ հեշտությամբ են վարժեցնում դելֆիններին:

Եթե դելֆինը նկատում է, որ ջրի մեջ մարդ է խորտակվում, անպայ-ման օգնում է նրան:

Դելֆինները տարբեր ձայներ են արձակում, կարծես խոսում են իրար հետ: Նրանք կարող են արձակել շուրջ 14 000 տարբեր ազդանշան:

Այդ ազդանշաններով դելֆիններն արտահայտում են իրենց զգացմունքները: Դելֆինները երբեմն կարողանում են նմանակել մարդկային խոսքը:

Մեծ դելֆինները փոքրիկ դելֆին-ներին «խոսել» են սովորեցնում: