Շաղգամը

Դռան առաջ մի անգամ պապը ցանեց մի շաղգամ:

Շաղգամն աճեց, մեծացավ.

Պապը քաշեց, քաշքշեց, շաղգամը հողից չհանեց:

Պապը կանչեց տատիկին.

1

Տատը` պապից, պապը` շաղգամից.

Հա՛ քաշեցին, քաշքշեցին, շաղգամը հողից չհանեցին:

Տատը կանչեց թոռնիկին,

Թոռը` տատից, տատը` պապից, պապը` շաղգամից.

Հա՛ քաշեցին, քաշքշեցին, շաղգամը հողից չհանեցին:

Թոռը կանչեց շնիկին.

2

Շունը` թոռից, թոռը` տատից, տատը` պապից, պապը` շաղգամից. Հա՛ քաշեցին, քաշքշեցին, շաղգամը հողից չհանեցին:

Շունը կանչեց փիսոյին.

3

Փիսոն` շնից, շունը` թոռից, թոռը` տատից, տատը` պապից, պապը` շաղգամից.

4

Հա՛ քաշեցին, քաշքշեցին, շաղգամը հողից չհանեցին:

Փիսոն կանչեց մկնիկին.

5

Մուկը` փիսոյից, փիսոն` շնից,

շունը` թոռից, թոռը` տատից, տատը` պապից, պապը` շաղգամից. Հա՛ քաշեցին, քաշքշեցին, շաղգամը հողից հանեցին:

Է.Ուշինսկի

6

6