Աստղադիտակ
Ներածություն
Երբևիցե դիտարկե՞լ եք երկնային մարմինները` Արեգակը, Լուսինը և աստղերը: Չէ՞ որ դրանք Երկրից շատ փոքր են երևում, հատկապես`աստղերը: Որոշ աստղեր այնքան «փոքր» են, որ մենք նույնիսկ չենք կարող տեսնել դրանք:
Բացի մեզանից, երկինքը և երկնային մարմինները դիտարկում են նաև գիտնականները: Այն գիտնականները, ովքեր դիտարկում են երկինքը և ուսումնասիրում երկնային մարմինները, աստղագետներ են կոչվում: Աստղագետներն ունեն մի սարք, որի միջոցով նրանք տեսնում են բոլոր երկնային մարմինները, նույնիսկ փոքրիկ աստղերը: Նման սարք է աստղադիտակը:
Դիտակ` տելեսկոպ, բառը լատիներենից է գալիս` «տելե» նշանակում է գերան, իսկ «սկոպիեն»` դիտել: Իսկապես, դիտակն արտաքուստ շատ նման է գերանի, սակայն այն փայտից չէ: Դիտակն ունի հատուկ ապակի, որը մեծացնում է այն պատկերը, որը մենք ուզում ենք տեսնել: Հետևաբար, այն շատ է օգնում աստղագետներին` ուսումնասիրելու երկնային մարմինները:
Առաջին աստղադիտակը
Աստղադիտակի գյուտը միանգամից չի տեղի ունեցել: Այն երկար պատմություն ունի: Տասներորդ դարում եգիպտացի ֆիզիկոս Ալ Հաիսամը հորինել է ոսպնյակը` հատուկ ապակին, որն ունի աստղադիտակը, և որը նրա հիմնական մասն է: Հենց այս ոսպնյակն է մեծացնում առարկաները:
Եվրոպայում ոսպնյակներ շատ ավելի ուշ` 13-րդ դարում են սկսել պատրաստել, իսկ աստղադիտակը 1608 թվականին են հորինել Նիդերլանդներում: Այն երեք մարդ է պատրաստել, դրանք էին` Հանս Լիպերշեյը, Ցախարիաս Ենսենը և Յակոբ Մետիուսը: Նրանք այդ գյուտի համար նույնիսկ մրցանակ են ստացել պետությունից, և հետագայում ևս հաջողությամբ աշխատել են աստղադիտակների վրա:
Շուտով Վենետիկում և Ֆլորենցիայում ստեղծվել է աստղադիտակը: Ամենահետաքրքիրը գիտնական Գալիլեո Գալիլեյի աստղադիտակն էր, որը նա նկարել է, բայց չի հավաքել: Թեպետ, գիտնականները համարում էին, որ Գալիլեյի աստղադիտակի գծագիրը ճշգրիտ էր, և հավաքելու դեպքում այն շատ հաջող սարք կլիներ:
Սկզբից աստղադիտակները սովորական ոսպնյակներ ունեին, դրանք մեծացնում էին պատկերները, բայց այնքան էլ չէին կարող մեծացնել: Այս պատճառով գյուտարար Կեպլերն ստեղծեց այնպիսի ոսպնյակ, որն անհամամետ ավելի կմոտեցներ պատկերը:
Այսօր աստղագետները վերստին հաջողությամբ օգտագործում են աստղա-դիտակները: Այս սարքերը նախորդների համեմատ ավելի զարգացած են և պատկերներն ավելի հստակ և պարզ են ցույց տալիս: Այսօր արդեն երեք տեսակի աստղադիտակ գոյություն ունի` ոսպնյակով, հայելիով և հայելիով-ոսպնյակով: Դրանք օգտագործվում են տարբեր ժամանակ:
Վերջաբան
Չէ՞ որ շատ գեղեցիկ է աչքով տեսած երկնային աշխարհը: Անհամեմատ ավելի հետաքրքիր ու գեղեցիկ է աստղադիտակով տեսած երկինքը: Դրա միջոցով կարող եք դիտել երկինքը և՛ ցերեկը, և՛ գիշերը: Գիտնականներն իսկապես շատ լավ բան են հորինել: