Լիմոնադ
Լիմոնադը քաղցր, համեղ ու փրփրուն ըմպելիք է: Լիմոնադը գազավորված ըմպելիք է: Լիմոնադը կարող է ունենալ տանձի, խաղողի, կիտրոնի, դեղձի և այլ մրգերի համ:
Առաջին լիմոնադը
Լիմոնադը շատ վաղուց են հորինել Իտալիայում: Հռոմում շատ էին սիրում այդ ըմպելիքը: Ես շատ եմ սիրում այդ ըմպելիքը: Հռոմեացիները լիմոնադը պատրաստում էին ջրից և քացախից: Սառը ջուրը լցնում էին բաժակի մեջ և մի քիչ քացախ ավելացնում: Այդ ժամանակ լիմոնադը խմում էին առանց գազի: Հռոմեացիները
քացախը տարբեր մրգերից էին պատրաստում: Նրանք ունեին խնձորի, տանձի, դեղձի և խաղողի քացախ: Եթե տանձի լիմոնադ էին ուզում, այն տանձի քացախից էին պատրաստում: Եթե ցանկանում էին դեղձի լիմոնադ` պատրաստում էին դեղձի քացախից:
Շուտով լիմոնադ սկսեցին պատրաստել նաև այլ երկրներում: Առաջին գազավորված լիմոնադը Իսպանիայում են պատրաստել: Գազավորված լիմոնադը փրփրուն է: Այն բոլորը շատ են հավանում: Լիմոնադը երեխաների սիրելի ըմպելիքն է:
Վրացական լիմոնադը
Այսօր արդեն բոլոր երկրներում կա լիմոնադ: Այն կարելի է գնել խանութներում: Վրաստանում հայտնի են վրացական լիմոնադները` «Նատախտարին», «Զեդազենին», «Զանդուկելին» և այլն: Լիմոնադը գործարանում են պատրաստում, շշալցնում և տանում վաճառելու:
Լաղիձեի լիմոնադը
Ամենահայտնի վրացական լիմոնադը «Լաղիձեի լիմոնադն է»: Լաղիձե այն մարդու ազգանունն է, ով հորինել է այս լիմոնադը: Լաղիձեի լիմոնադը մյուսներից տարբեր համ ունի: Ժամանակակից լիմոնադները պատրաստվում են մրգային փոշուց: Լաղիձեն որոշել է լիմոնադը պատրաստել բնական հյութից: Մրգային հյութը երեխաների համար ավելի օգտակար է: Միևնույն ժամանակ, Լաղիձեի լիմոնադն ավելի համեղ էր: Վրացիները շատ էին հավանում այդ լիմոնադը: Մի անգամ Լաղիձեին
հարցրել են. «Ո՞րն է ձեր լիմոնադի գաղտնիքը», - նա ոչինչ չի պատասխանել և լեզուն է ցույց տվել ... Դուք հավանաբար կարծում եք, որ Լաղիձեն անքաղաքավարի մարդ էր:
Ամենևին էլ ո՛չ: Ասում են` մարդիկ լեզվով են տարբերակում համը: Որոշ մարդիկ մի համ են հավանում, որոշ մարդիկ` մեկ այլ: Լաղիձեն լեզվով էր կռահում, թե որն էր լիմոնադի լավ համը: Այդ պատճառով էր նրա լիմոնադը շատ համեղ: Այսօր Լաղիձեի լիմոնադը շատ չէ: Այն Թբիլիսիում ընդամենը մի քանի վայրերում են վաճառվում:
Որքա՞ն լիմոնադ կարելի է, որ խմի երեխան:
Երեխաները շատ են սիրում լիմոնադ, և նրանք ուզում են շատ լիմոնադ խմել: Բայց շատ լիմոնադը օգտակար չէ: Երեխաներին չի կարելի նաև սառը լիմոնադ խմել: Լիմոնադը քիչ- քիչ պետք է խմեք: