Ընտանի կենդանիներ

Երեխանե՛ր, ես ուզում եմ ձեզ պատմել մի փոքրիկ գյուղի պատմություն: Այս գյուղում շատ ընտանի կենդանիներ էին ապրում: Նրանք միասին էին ապրում, ընկերություն անում և միասին խաղում:

Այս գյուղում մի փոքրիկ ուլ էր ապրում է: Ուլը շատ էր սիրում խաղալ իր ընկերների հետ:

«Մայրի՛կ, կթողնե՞ս գնամ գառնուկի հետ խաղալու», - հարցնում է փոքրիկ ուլը մորը: Այծն, իհարկե, ժպիտով պատասխանում է. «Գնա՛, բալի՛կս, խաղա գառնուկի հետ, միայն թե ոչխարին չզայրացնե՛ք»:

Ուլիկն ու գառնուկը շատ երկար խաղացին: Հետո ճաշեցին մսուրում և այժմ մյուս ընկերների հետ ցանկացան խաղալ:

«Մայրի՛կ, ինձ և ուլիկին հորթի մոտ կթողնե՞ս», - հարցնում է գառնուկը մորը: Ոչխարն, իհարկե, ժպիտով պատասխանում է. «Գնացե՛ք, բալի՛կ, դու և ուլը հորթի մոտ, միայն թե կովին չզայրացնե՛ք»:

Ուլը, գառը և հորթը շատ երկար խաղացին միասին: Հետո կովը երեխաներին գոմ տարավ, մսուրին կեր լցրեց: Հորթը, ուլը և գառը համեղ ճաշեցին և այժմ ուզում են գնալ այլ ընկերների մոտ.

«Մայրի՛կ, ինձ, ուլին և հորթին քուռակի մոտ կթողնե՞ս», - հարցնում է հորթը մորը: Կովը, իհարկե, ժպտալով պատասխանում է. «Գնացե՛ք, բալի՛կ, դու, ուլը և հորթը քուռակի մոտ, միայն թե ավանակին չզայրացնե՛ք»:

Ուլը, գառը, հորթը և քուռակն անչափ շատ խաղացին միասին: Հետո ավանակը երեխաներին ախոռ տարավ, մսուրին կեր լցրեց: Ուլը, գառը, հորթը և քուռակը համեղ ճաշեցին և այժմ ուրիշ ընկերների մոտ գնալ կամեցան.

«Մայրիկ, ինձ, ուլին, գառին և հորթին գոմշաձագի մոտ կթողնե՞ս», - հարցնում է քուռակը մորը: Ավանակն, իհարկե, ժպիտով պատասխանում է. «Գնացե՛ք, բալի՛կ, դու, ուլը, քուռակը և հորթը գոմշաձագի մոտ, միայն թե գոմեշին չզայրացնե՛ք»:

Ուլը, գառը, հորթը, քուռակն ու գոմշաձագը անչափ շատ խաղացին միասին: Հետո գոմեշը երեխաներին գոմ տարավ, մսուրին կեր լցրեց: Հորթը, ուլը, գառը, քուռակը և գոմշաձագը համեղ ճաշեցին և այժմ ուրիշ ընկերների մոտ գնալ կամեցան:

«Մայրի՛կ, ինձ, ուլին, գառին, հորթին և քուռակին խոճկորի մոտ կթողնե՞ս», - հարցնում է գոմշաձագը մորը: Գոմեշն, իհարկե, ժպիտով պատասխանում է. «Գնացե՛ք, բալի՛կ, դու, ուլը, գառը, հորթը և քուռակը խոճկորի մոտ, միայն թե խոզին չզայրացնե՛ք»:

Ուլը, գառը, հորթը, քուռակը, գոմշաձագն ու խոճկորը շատ խաղացին միասին: Հետո խոճկորը երեխաներին ճաշելու հրավիրեց խոզանոց: Խոզանոցը փոքր էր: Ուլը, գառը, հորթը, քուռակը, գոմշաձագն ու խոճկորը խոզանոց չկարողացան մտնել: Միայն խոճկորը մտավ խոզանոց և համեղ էլ կերավ իր և ընկերների կերը ...