Երկարագուլպա Պեպպին

«Երկարագուլպա Պեպպին» մանկական պա-տմվածք է: «Երկարագուլպա Պեպպին» գրել է Աստրիդ Լինդգրենը:

Պեպպին շվեդ աղջնակ է: Նա միայնակ է ապրում մեծ տան մեջ: Պեպպին չունի մայր: Պեպպի հայրը նավաստի է: Նավաստիները լողում են ծովում: Պեպպի հայրը նավաստիների ղեկավարն է:

Պեպպին ունի երկու ընկեր` Թոմին և Անիկան: Թոմին և Անիկան նրա հարևաններն են: Թոմին տղա է, Անիկան` աղջիկ: Նրանք քաղաքավարի ու սիրելի երեխաներ են: Թոմին և Անիկան դպրոց են հաճախում: Պեպպին ծուլանում է դպրոց հաճախել: Նա կարծում է, որ ինքն արդեն շատ բան գիտի, Եթե Պեպպիին հարցնեք. «Որքա՞ն է երկու անգամ երեքը», - նա ուրախ կպատասխանի. «Արդեն մեծ ես և չգիտե՞ս: Իհարկե` չորս»:

Պեպպին կարմրահեր է: Նրա մազերը կրակի են նման: Պեպպին մազերին երկու տարօրինակ հյուս է անում: Պեպպին միշտ կարճ շրջազգեստ և երկար գուլպաներ է կրում: Այդ պատճառով են նրան կոչել «Երկարագուլպա»: Պեպպիի մի գուլպան մի գույն է, երկրորդը` այլ գույն: Նա շատ մեծ կոշիկներ է հագնում: Պեպպին ասում է. «Նավաստիների աղջիկներն այսպիսի կոշիկներ պետք է հագնեն»:

Պեպպին տանը կապիկ և ձի ունի: Կապիկը Պեպպիի սենյակում է քնում, նրա անունը պարոն Նելսոն է: Պեպպին շատ ուժեղ աղջիկ է: Գիտե՞ք, թե ինչպես է տնից դուրս տանում ձին: Գրկում է և բակում գետնին դնում:

Մի անգամ Պեպպի մոտ գողեր են մտել: Երկու ուժեղ տղամարդ է եղել: Պեպպին մտածել է, որ իր հետ խաղալու են եկել: Ուրախությամբ դիմավորել է, նույնիսկ նվերներ տվել: Շուտով հասկացել է, որ նրանք գողեր են: Երկուսին էլ բռնել է, պարանով փաթաթել և իրար կապել: Այսպես կապված թողել է ամբողջ գիշեր: Գողերը խնդրել են. «Բա՛ց թող մեզ, ուրիշ անգամ գողություն չենք անի»: Պեպպին հավատացել է և բաց թողել: Գողերն այլևս Պեպպիի տուն չեն եկել:

Պեպպին շատ գումար ուներ: Գումարը հայրն էր թողել նրան: Տանը մենակ էր ապրում, և նրան շատ գումար անհրաժեշտ չէր: Նա հաճախ Թոմիի և Անիկայի համար կոնֆետներ էր գրում: Նվիրում էր նաև ուրիշ շատ նվերներ: Նվերներն իր բակում, ծառի փչակում էր պահում: Թոմին և Անիկան փչակում գտնում էին նվերները և շատ ուրախանում: Նրանք շատ էին սիրում հյուր գնալ Պեպպիին:

Ահա՛, այսպիսի տարօրինակ ու բարի աղջիկ էր Երկարագուլպա Պեպպին: Երեխաները միշտ զվարճանում էին նրա հետ: Պեպպիի մասին բազմաթիվ մուլտֆիլմեր կան նկարահանված: Մուլտֆիլմերը կհավանեք և Պեպպի վրա շատ կծիծաղեք: