Վրաստանի գետերը

Կովկասյան լեռնաշղթայի ձյունոտ գագաթները շատ օգտակար են մեր երկրի համար: Հալված ձյունը և նաև անձրևները, որ հաճախ տեղում են լեռներում, առատորեն ոռոգում են և արգասաբեր դարձնում Վրաստանի հողը:

Կովկասյան լեռնաշղթայի այս կողմում հոսող բոլոր ջրերը գալիս, հավաքվում են երկու խոշոր գետերում` Քռում և Ռիոնիում: Փոքր գետերը, որոնց ակունքը Լիխիի լեռնաշղթայից այն կողմ է, թափվում են Ռիոնի գետը: Այն գետերը, որոնց ակունքը Լիխիից այս կողմ է` Քուռ գետը: Ռիոնիի ակունքը Զեմո Ռաճայում է: Այս գետը վերին մասում հյուսիս-արևմուտքից է գալիս, այնուհետև թեքվում է դեպի հարավ, անցնում Ռաճայով և այնուհետև իջնում Իմերեթի: Մինչև Քութաիսի Ռիոնին արագ է հոսում, ապա աստիճանաբար, դանդաղեցոնւմ է ընթացքը: Քութաիսիից ներքև Ռիոնիին է միանում Ղվիրիլան: Ղվիրիլայի միանալուց հետո Ռիոնին դեպի արևմուտք է շրջվում: Այնուհետև Ռիոնիին միանում է Ցխենիսծղալին, որը դեռ Սվանեթիով է անցնում, այնուհետև Իմերեթիի և Սամեգրելոյի սահմանով է հոսում: Ցխենիսծղալիի միանալուց հետո Ռիոնին կրկին դեպի արևմուտք է հոսում և թափվում Սև Ծովը:

Ռիոնին Վրաստանի բոլոր գետերից ավելի օգտակար է, քանի որ այդ գետով նավեր կարող են նավարկել. առաջ Սև ծովից համարյա մինչև Քութաիսի նավը հեշտությամբ բարձրանում էր և իջնում, մինչև երկաթուղու կառուցումը ...

Քուռը հոսոււմ է Վրաստանի հարավային սահմանով: Մինչև Ախալցիխե գալիս է դեպի հյուսիս, այստեղից շրջվում է դեպի հյուսիս-արևելք և իջնում Բորժոմիի կիրճ: Երբ մոտենում է Սուրամիին, շրջվում է դեպի արևելք: Գորիի մոտ Քռին է միանում Լիախվին, ավելի ներքև` Քսանին, Մցխեթայի մոտ` Արագվին, ապա շրջվում է դեպի հարավ-արևմուտք: Կախեթիի վերջում Քռին է միանում Ալազանին: Քուռը թափվում է Կասպից ծովը:

Քուռը Վրաստանի համար գրեթե չօգտագործվող գետ է: Նրանով չեն կարող նավարկել նավերը, քանի որ շատ արագ է հոսում, և նրա հատակն ու ափերը լի են ժայռերով, ասում են Կասպից ծովից մինչև Սուրամի փոքրիկ նավեր էին նավարկում: Բայց Քուռն օգտակար է այլ տեսակետից. Քռում շատ ձուկ են բռնում:

Աջարիայում է երրորդ հոյակապ գետը` Ճորոխին, որը սկիզբ է առնում Սաղանլուղի լեռներից` Թուրքիայում, հոսում է դեպի հյուսիս-արևմուտք և Բաթումիի մոտ թափվում Սև ծովը: