Տոռնադո (պտտահողմ)

Ներածություն

«Պտտահողմի նման արագաշարժ է և հզոր», - հավանաբար, դուք ևս լսել եք այսպիսի արտահայտություն: Դուք գիտե՞ք, թե ի՞նչ է պտտահողմը: Իրոք, պտտահողմն այնքան հզո՞ր է, ինչպես ասում են:

Ընդհանրապես, «պտտահողմ» բառը գալիս է իսպաներենից և պտտվել է նշանակում: Իրոք, պտտահողմը հզոր և վտանգավոր օդի սյուն է, որը պտտվում է շրջանաձև և միևնույն ժամանակ տեղաշարժվում է տարբեր ուղղություններով:

Պտտահողմն, առաջին հայացքից, նման է ձագարի: Երբ մոտենում է Երկրի մակերևույթին, բերանը նեղ է, իսկ դեպի երկինք այն մեծանում է և լայնանում: Այս նեղ բերանով պտտահողմը կլանում է ամեն ինչ, ինչ հանդիպում է ճանապարհին, դուք պատկերացրեք, նույնիսկ այնպիսի ծանր իրեր, ինչպիսիք են մեքենան կամ խոշոր քարաբեկորները:

Կլանված իրերը նա օդ է վերադարձնում և վերջում որևէ տեղ թափում` քանդված և ոչնչացված:

Պտտահողմը կարող է նույնիսկ մարդկանց վեր թռցնել, տներ քանդել: Այն իրոք շատ հզոր է և վտանգավոր:

Պտտահողմի ձևավորումը

Հետաքրքիր է, թե ինչպե՞ս է առաջանում պտտահողմը, և ի՞նչն է հարուցում նրա նման հզորություն:

Ասում են, պտտահողմն առաջանում է ամպերի հետ բախման հետևանքով: Այդ ժամանակ առաջանում է մեծ ուժ: Նույնիսկ այն ժամանակ, երբ պտտահողմը հայտնվում է Երկրի վրա, այս ուժը դեռևս ունի և հենց այդ է պատճառը, որ կարող է ամեն ինչ կլանել: Պտտահողմերը տարբեր ձևի և չափի են: Որոշ պտտահողմեր մեծ են, որոշները` ավելի փոքր են, կան հզոր պտտահողմեր, նաև` միջիններ, որոնք մարդկանց այնպիսի մեծ վնաս չեն պատճառում ... Պտտահողմի միջին երկարությունը 80 մետր է: Երկրի վրա ամենավտանգավոր պտտահողմը 3 կիլոմետր երկարության է եղել:

Պտտահողմի տարածումը

Պտտահողմը հիմնականում առաջանում է շատ վաղ ամռանը և ամառվա վերջին: Ամառվա վերջին ավելի հաճախ առաջանում են ջրային պտտահողմեր, և դրանք Ամերիկայում անվանում են «Ջրային տաբատ»:

 Առավել հաճախ պտտահողմն առաջանում է Ամերիկայի Միացյալ Նահանգների արևմտյան մասում, այնուհետև Արգենտինայում, Միջին և Հարավային Եվրոպայում, Հարավային Աֆրիկայում, Բենգալիայում, Ճապոնիայում և Ավստրալիայում: Նաև, համեմատաբար թեթև պտտահողմերով հարուստ են Ֆլորիդան և բրիտանական կղզիները:

Վերջաբան

Գիտնականներն արդեն պտտահողմերի մասին բավական բան գիտեն: Որոշում են նրա արագությունը, նույնիսկ նրա երկարությունը: Գիտնականները կարող են նախօրոք զգուշացնել մարդկանց սպասվելիք պտտահողմի մասին, թեպետ ոչ մի գիտնական չի կարող այն կանխել, քանի որ պտտահողմը բնական երևույթ է, և մարդիկ չեն կարող խանգարել նրան:

Սակայն մարդը կարող է փրկվել պտտահողմի ժամանակ: Չնայած այն շատ հզոր է և արագ է շարժվում, սակայն նա ունի շատ նեղ պարանոց, և եթե մարդը լավ դիտարկի, կկարողանա գուշակել նրա շարժման ուղղությունը: Հետո մարդը կարող է հեռանալ այդտեղից և փրկվել «կլանումից»: