Ցունամի

Ներածություն

Շատերն են սիրում ծովի կամ օվկիանոսի ափին հանգստանալ և ապրել: Հավանաբար դուք ևս սիրում եք լողափում խաղալ և լողանալ: Ծովի լողափերն ավելի հանգիստ վայրեր են և այնտեղ հզոր ալիքներ չեն սպասվում: Սակայն կան այնպիսի լողափեր, որտեղ ջրից շատ ուժեղ ալիքներ են գալիս և այնուհետև ափ դուրս գալիս: Այս ալիքները շատ վտանգավոր են և այդ ժամանակ այդտեղ մնալն անվտանգ չէ:

Առավել հզոր և վտանգավոր ալիքները կոչվում են ցունամի: Այս բառը գալիս է ճապոներենից և հայերեն բառացիորեն նշանակում է «նավահանգստի ալիքներ»:

Ցունամիի առաջացումը

Ցունամին նույնպիսի բնական երևույթ է, ինչպես հրաբուխը կամ երկրաշարժը: Ավելին, այս երկու երևույթները կապված են ցունամիի առաջացման հետ:

Այն առաջանում է օվկիանոսի հատակին երկրաշարժի կամ հրաբխի ժայթքումից հետո: Սկզբում ցունամիի ալիքները ոչ այնքան մեծ են, ընդամենը 2 մետր, բայց դրանք աստիճանաբար մեծանում են և կարող են հասնել 50 մետրի կամ ավելիի: Ցունամիի առավելագույն արագությունը 700 կմ / ժ է:

Գիտնականներն այս երևույթը դիտարկում են հատուկ լաբորատորիաներում, բայց դրանից խուսափել չեն կարող: Սակայն կարող են որոշել ցունամիի ուղղությունը: Դրանից հետո, այն վայրերից, որտեղ սպասվում է ցունամին, մարդկանց տեղափոխում են ավելի անվտանգ վայրեր:

Ցավոք, հաճախ գիտնականները չեն կարողանում որոշել ցունամիի ուղղությունը, իսկ հետո փրկել մարդկանց, քանի որ այն շատ արագ է տարածվում, դուրս է գալիս օվկիանոսից և հեղեղում է ափին գտնվող մարդկանց, նավերը և ավտոմեքենաները տանում- լցնում է օվկիանոս:

Հայտնի ցունամիները

Ցունամին հիմնականում առաջանում են Խաղաղ օվկիանոսի հատակին և ամենից շատ վնասում է այդ օվկիանոսի մոտ գտնվող երկրները:

Շատ լավ հայտնի է Ինդոնեզիայում 1883 թվականին առաջացած Ցունամին, որը հետևել է Կրակատաու հրաբխի ժայթքմանը: Այս ցունամիի հետևանքով զոհվել է 36,000 մարդ: Տներին և ընտանի կենդանիներին հասցված վնասը հայտնի չէ, թեպետ այն շատ մեծ էր:

Բացի այդ, շատ հզոր Ցունամի է տեղի ունեցել 1992 թվականին Նիկարագուայում, ցունամիի ալիքների չափը հասել է 15 մետրի: Այն աչքի էր ընկնում իր հզորությամբ և ողջ առափնյա շերտը քանդել է և տարել-լցրել ջրի մեջ...

Վերջերս տեղի ունեցած ցունամին, որի մասին ողջ աշխարհն իմացավ, տեղի է ունեցել Ճապոնիայում 2011 թվականին: Այս ցունամիին ևս նախորդել է ուժեղ երկրաշարժ: Ճապոնիայի ցունամին հասել է 10 մետրի: