Ավտոբուսի վարորդը

Վանոն ավտոբուսի վարորդ է:

Վանոն ավտոբուս է վարում Բոլնիսիում:

Վանոն ամբողջ օրն աշխատում է:

Նա աշխատանքը սկսում է ժամը 6-ին և ավարտում երեկոյան ժամը 10-ին:

Վանոն արդեն 15 տարի աշխատում է: Վանոն աշխատել է սկսել 23 տարեկանից:

Վանոն սիրում է իր աշխատանքը: Նա շատ մարդ է ճանաչում: Նա ամեն օր նոր մարդկանց է հանդիպում: Նա ամեն օր նոր մարդկանց հետ է ծանոթանում:

Վանոյի մի ծանոթը երաժիշտ է: Նա ուղևորվում է Վանոյի ավտոբուսով: Նա իր գիթառը հետն է տանում: Գիթառը ծանր է: Նա աշխատել է սկսում առավոտյան ժամը 10-ին և ավարտում երեկոյան ժամը 5-ին: Նա աշխատում է քաղաքի կենտրոնում: Երաժիշտն աշխատում է երաժշտական դպրոցում:

Մի անգամ երաժիշտն ավտոբուսի մեջ գիթառ նվագեց: Երաժիշտն ավտոբուսի մեջ երեկոյան նվագեց: Ավտոբուսը շատ լիք չէր: Ուղևորները երկար ժամանակ ծափահարում էին:

Վանոյի երկրորդ ծանոթը ուսուցիչ է: Նա առավոտյան ժամը 9-ին է սկսում աշխատանքը և ավարտում երեկոյան ժամը 4-ին: Ուսուցիչը շատ քաղաքավարի է: Նա ամեն առավոտ բարևում է Վանոյին, իսկ երեկոյան` հրաժեշտ տալիս: Նա միշտ ժպտում է:

Վանոյի երրորդ ծանոթը` հացթուխը, հացի գործարանում է աշխատում: Հացթուխը հաց է թխում: Նա առավոտյան ժամը 7-ին է սկսում աշխատել և ավարտում է մինչև ժամը 9-ը: Հացթուխը երեկոյան հաց և հացաբուլկեղեն է տանում տուն: Նրա պայուսակից տարածվում է հացաբուլկեղենի բույրը: Հացթուխը Վանոյին բուլկիներ է առաջարկում: Վանոն երախտապարտ է հացթուխին:

Վանոյի աշխատանքը բարդ է: Երբեմն Վանոյիուղևորները վատ տրամադրություն ունեն: Նրանք վիճում են: Վանոն չի սիրում վիճաբանել:

Մի անգամ մի կին քնած երեխային թողել է ավտոբուսի մեջ: Վանոն նամակ է տեսել քնած երեխայի մոտ: Կինը լքել է երեխային: Վանոն երեխային տարել է ոստիկանություն: Այս երեխային մի բարի ընտանիք որդեգրել է:

Վանոն շատ է հոգնում, սակայն Վանոն սիրում է իր գործը: Վանոն հավանում է ավտոբուս վարելը:

«Ինչպիսի՞ն էր օրդ», - հարցնում է երեկոյան կինը Վանոյին, երբ նա տուն է վերադառնում:

«Բարդ և հետաքրքիր», - ժպտում է Վանոն: