Վրացական ըմբշամարտը

Վրացական ըմբշամարտը վրացական հնագույն մարզատեսակ է: Ըմբշամարտը տարածված է բազմաթիվ երկրներում, սակայն վրացական ըմբշամարտը տարբերվում է դրանցից: Հատկապես հետա-քրքիր է վրացական ըմբշամարտի հնագույն ոճը, այն կարևոր մանրամասները, որոնք ավելի դիտարժան են դարձնում այս մարզա-ձևը:

Ըմբշամարտի զարգացման պատմությունը

Հնում ըմբշամարտը հիմնականում գյուղերում, աշխարհիկ և կրոնական տոնակատարությունների ժամանակ էր կազմակերպվում: Քանի որ Վրաստանը միշտ թշնամու ներխուժումների էր ենթարկվում, վրացիները փորձում էին ֆիզիկապես պատրաստված, ուժեղ դիմավորել նրան: Ըմբշամարտը ևս պայքարի համար նախապատրաստվելու միջոցներից մեկն էր: Համեմատաբար ավելի ուշ, 15-17-րդ դարերում ըմբշամարտը տարածվեց ամբողջ Վրաստանում: Մարդիկ հաճույքով էին դիտում այս մարզաձևը:

Շնորհիվ ըմբշամարտի ժողովրդականու-թյան, Վրաստանի քաղաքներում կառուց-վեցին ըմբշամարտի հրապարակներ: Այստեղ ըմբշամարտում էին ինչպես հայտնի վրացի ըմբիշները, այնպես էլ Հնդկաստանից, Թուրքիայից, Ֆինլանդիայիցև Ճապոնիայից ժամանած ըմբիշներ:

Վրացական ըմբշամարտն անց էր կացվում կանոնների պահպանմամբ: Այն միշտ աչքի է ընկել հնարքների բազմազանությամբ: Ըմբշամարտի ամենակարևոր կանոնն այն էր, որ վայր գցած մրցակցի հետ պայքարը դադարեցվում էր: Վրացական ըմբշամարտում խստիվ արգելված էր հրելը, ձեռքը կոկորդի մոտ սեղմելը և ցանկացած կոշտ վերաբերմունք:

Այս մարզաձևը սովորաբար կազմակերպվում էր հիմնական տոնակատարությունների ժամանակ: Այդ փաստի պատճառով ըմբշամարտի ժամանակ միշտ հնչում էր երաժշտության ձայնը: Վրացական ըմբշամարտը չէր կարելի պատկերացնել առանց զուռնայի և դհոլի նվագակցության: Երաժշտությունը ռիթմ էր ստեղծում: Այս ռիթմին հարմարվում էին նաև ըմբիշների շարժումները: Յուրաքանչյուր շարժում կատարվում էր երաժշտության նվագակցությամբ և նրա տեմպին համապատասխան: Վրացական ըմբշա-մարտն, առաջին հայացքից, պարի էր նման և դա շատ հաճելի տեսարան էր:

Ըմբշամարտը ժամանակակից Վրաստանում

 Ըմբշամարտը Վրաստանում այսօր էլ մեծ մասսայականություն է վայելում: Ըմբիշները ելույթ են ունենում ըմբշամարտի դահլիճներում: Պատրաստվում են օլիմպիական խաղերի համար: Վրաստանն ունի ըմբշամարտի շատ հայտնի օլիմպիական չեմպիոն-ներ: Տոներին վրա-ցական ըմբշամարտի կազմակերպումը Վրաս-տանում շարունակում է մնալ ավանդույթ: Ամեն տարի աշնանը, երբ ժողովուրդը նշում է Թբիլիսիոբա ժողովրդական տոնը, վրացական ըմբշամարտը նրա հետաքրքիր տեսարաններից մեկն է: