Չվող բադերը

Երբ օրը կարճանում է, բադերը հարավ են թռչում:

Երբ ցրտում է, բադերը հարավ են չվում:

1

Երբ ծառերի տերևները թափվում են, բադերը հարավ են թռչում:

2

2

Բադերը չեն սիրում ցուրտ և ձմեռ:

Բադերն աշնանն են սկսում պատրաստվել չվելու համար:

3

Բադերը ձմեռը հարավում են անցկացնում: Հարավում միշտ տաք եղանակ է: Այնտեղ չի ձյունում:

Բադերը մեկ խմբով են չվում:

4

Նրանք դասավորվում են եռանկյան ձևով (եռանկյունաձև):

5

Առջևի թռչունը միշտ ավելի շուտ է հոգնում:

Երբ առջևի թռչունը հոգնում է, նրան հետևի թռչունն է փոխարինում:

Բադերն իրար օգնում են թռչելու ժամանակ:

6

Երբ բադը վտանգի մեջ է, նրան օգնում են մնացածները: Բադերը մեծ ընտանիք ունեն:

Բադերը հարավում տաք և ջրառատ վայր են գտնում: Բադերը չեն կարող դիմանալ առանց ջրի:

7

Երբ ձմեռն անցնում է, բադերը սկսում են

պատրաստվել հետ վերադառնալու համար:

8

Բադերը գարնանը միշտ հետ են վերադառնում` չվադառնում են: