Մոտ և հեռու

Սա Թակոյի տունն է:

Թակոյի տունը հեռու է դպրոցից:

Սա Թոկոյի տունն է:

Թոկոյի տունը ևս հեռու է դպրոցից: E

Սա Պակոյի, Թակոյի և Թոկոյի դպրոցն է:

Այս դպրոցը մոտ է կինոյին, սակայն հեռու է թատրոնից:

Այս կինոն մոտ է Թոկոյի տանը, սակայն հեռու է Թակոյի տնից: Այս կինոն հեռու է նաև Պակոյի տնից:

Այս թատրոնը մոտ է Թակոյի տանը, սակայն հեռու է Պակոյի տնից: Այս թատրոնը շատ մոտ է Թոկոյի տանը:

Սա Պակոյի տունն է:

Պակոյի տունը մոտ է դպրոցին: