Թոկոյի և Թակոյի ծննդյան օրը
Պակոն Թոկոյի և Թակոյի ընկերն է: Թոկոն և Թակոն այլ ընկերներ ևս ունեն:
Թութակ Շոկոն Թոկոյի և Թակոյի ընկերն է: Փեփո կատուն նույնպես Թոկոյի և Թակոյի ընկերն է:
Շոկոյին հայրն է նվիրել Թոկոյին և Թակոյին ծննդյան օրվան:
Փեփոյին մայրն է նվիրել Թոկոյին և Թակոյին ծննդյան օրվան:
Չէ՞ որ Թոկոն և Թակոն երկվորյակներ են:
Նրանց ծնունդը նույն օրն է:
Այսօր նրանց ծննդյան օրն է:
Շոկոն փոքրիկ էր, երբ նրան նվիրեցին Թոկոյին և Թակոյին: Փեփոն նույնպես փոքրիկ էր, երբ նրան բերեցին Թոկոյին և Թակոյին:
ՓԵՓՈ
ԹՈԿՈ
ԹԱԿՈ
ՎԻԿԱ
ՎԱԿՈ
Շոկոն արդեն շատ բառեր գիտի.
«Թո-կո, Թա-կո, Վա-կո, Վի-կա, Փե-փո», - ասում է թութակը:
ՄՅԱՈՒՈՒՈՒ....
ՄՅԱՈՒՈՒՈՒ....
ՄՅԱՈՒՈՒՈՒ..
ՄՅԱՈՒՈՒՈՒ....
Փեփոն մեկ բառ գիտի. «մյաո՜ւ»:
Փեփոն և Շոկոն նույնպես ընկերներ են:
Նրանք հաճախ խոսում են միմյանց հետ:
ՄՅԱՈՒՈՒՈՒ..
ՄՅԱՈՒՈՒՈՒ....
«Մյաուուուո՜ւ», - ասում է Փեփոն:
«Մյաուուուո՜ւ», - կրկնում է Շոկոն:
Թակոն, Թոկոն, Վակոն, Վիկան, Շոկոն և Փեփոն մեկ փոքրիկ և ջերմ ընտանիք են: