Գեղեցկության սրահում

- AԷ՜հ, Պակո՛ ...

- Ի՞նչ է, Թակո՛:

- Ոչի՛նչ ...

- Ի՞նչ ոչինչ:

- Ոչի՛նչ, ոչի՛նչ ...

- Ամեն դեպքո՞ւմ:

- Ամեն դեպքում, ոչինչ ...

- Ինչպե՞ս, ոչինչ:

- Ոչի՛նչ, վատ տրամադրություն ունեմ ...

- Ինչո՞ւ: Որևէ բան է պատահե՞լ:

- Մազերս վատ են կտրել ...

- Ի՞նչ: Հապա ցո՛ւյց տուր ....

- Ահա՛, տե՛ս, ինչ կարճ են մազերս, գլխիս գրեթե ոչինչ չեն թողել: Այլևս մազեր չունեմ: Ի՞նչ եմ անելու:

- Մի՛ նյարդայնացիր: Վատ չէ, շատ է սազում, - հանգստացրեց Պակոն:

- Իսկապե՞ս., իրոք այդպե՞ս ես կարծում, - զարմացավ Թակոն:

- Այո՛, իսկապես սազում է: Համ էլ, հիշի՛ր քո դերը ներկայացման մեջ, ճիշտ այսպիսի սանրվածք ունի քո հերոսը:

- Օ՜, դա ոչ էլ հիշել եմ: Շնորհակալություն, Պակո՛, իսկապես, ​​իմ դերին հարմար սանրվածք է: Հիմա ես լավ տրամադրություն ունեմ: